կիրակի, հունվար 29
29 / 1 / 2023
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են BMW-ն ու Volkswagen-ը․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են BMW-ն ու Volkswagen-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են BMW և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած «Գավառի» բժշկական կենտրոնի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

  • Կիսվել: