Կհիմնանորոգվի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի ևս երեք դահլիճ
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի ևս երեք դահլիճ կհիմնանորոգվի: Այս հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակարգային քննարկման ժամանակ։
Աշխատանքների սկիզբը նախանշված է 2023 թվականին: Հանձնարարվել է մարզադահլիճների հիմնանորոգման նախագծման մրցույթը հայտարարել արդեն այս տարի: