ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԿԳՄՍ նախարարը՝ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին

ԿԳՄՍ նախարարը՝ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին

Այսօր ՛՛Ազատության՛՛ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանն անդրադարձաբ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու հարցին և ասաց, որ վեցօրյա ռեժիմով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը չեն ավելացրել, լրացուցիչ դասաժամեր չեն ունենալու, իսկ եթե լինի նման անհրաժեշտություն, դպրոցների հետ կքննարկեն ֆինանսավորումն ավելացնելու հնարավորությունը։

Նա պատասխանեց նաև այն հարցին, թե արդյոք վերջ չեն տալու 12-ամյա կրթությանը և երեխաներին 6 տարեկանից դպրոց ընդունելուն: Այս առնչությամբ նախարարն ասաց. ՛՛Ոչ, մենք իրականում այս չափորոշիչներով և առարկայական ծրագերի փոփոխությամբ նոր բովանդակություն ենք տալու 12-ամյա կրթությանը։ Իրականում 12-ամյա կրթությունը շատ արդյունավետ է, երբ որ բովանդակությունն էլ տեղն է՛՛։

 

  • Կիսվել: