ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության տոնի առիթով

Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության տոնի առիթով

Սեպտեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Հանրապետական մաղթանք։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Սրբազան արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով աղոթք բարձրացրեցին առ Աստված հայրենիքի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։

  • Կիսվել: