Ջրամատակարարումն Արաբկիրում կվերականգնվի առավոտյան. Վեոլիա ջուր
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման ժամանակ առաջացած լրացուցիչ տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ջրամատակարարումը Երևանի Արաբկիր վարչական շրջանում կվերականգնվի օգոստոսի 31-ին ժամը 9.00-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: