Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն Երևանում և մի քանի մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով այսօր՝ հունիսի 23-ին, հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:
Մասնավորապես, ժամանակացույցի խախտումներ են են հնարավոր հետևյալ տարածքներում.
Երևանի՝ Դավթաշեն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ,
Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաք, Oհանավան, Օշական, Սասունիկ, Կարին, Շամիրամ, ՈՒջան, Ոսկեհատ, Ոսկեվազ, Արագածոտն, Կոշ, Ագարակ, Ղազարավան, Դպրեվանք գյուղեր,
Արմավիրի մարզի` Էջմիածին քաղաք, Բաղրամյան, Նորակերտ, Շահումյան, Այգեկ, Խորոնք, Պտղունք, Արեվաշատ, Մուսալեռ, Ոսկեհատ, Ծաղկալանջ, Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ, Դողս, Հովտամեջ, Ծիածան, Ֆերիկ, Արագած, Ծաղկունք, Արտիմետ, Մրգաստան գյուղեր:
Ջրամատակարարումը կվերադառնա հաստատված ժամանակացույցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կողմից խնդիրը կարգավորելուց հետո:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: