հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանը զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից

Իրանը զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից

Իրանը և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից `կազմակերպության հանդեպ չվճարված պարտքերի պատճառով:

 Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նամակին՝ ուղղված ԳԱ նախագահ Վոլկան Բոզկիրին։
 
Նշվում է, որ 19-րդ հոդվածի համաձայն, ՄԱԿ-ի անդամը, որն իր ներդրումները վճարելու հարցում պարտք է ունենում, իրավունք չունի քվեարկելու Գլխավոր ասամբլեայում «եթե նրա պարտքի չափը հավասար է կամ գերազանցում է նախորդ երկու լրիվ տարիներին վճարման ենթակա ներդրումների չափին»:
 
Այնուամենայնիվ, Գլխավոր ասամբլեան կարող է թույլ տալ, որ անդամ երկիրը քվեարկի, եթե ընդունի, որ վճարման հետաձգումը պայմանավորված է տվյալ պետության վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքներով:

  • Կիսվել: