կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Իրանահայերի 200-ամյա ավանդական արարողությունն անցկացվել է Թեհրանի առաջին եկեղեցում

Իրանահայերի 200-ամյա ավանդական արարողությունն անցկացվել է Թեհրանի առաջին եկեղեցում

Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի առթիվ արարողություն է անցկացվել Իրանի մայրաքաղաքի առաջին հայկական եկեղեցում՝ Թեհրանի և Հյուսիսային Իրանահայության պատգամավորի մասնակցությամբ։ Այս դարավոր ծեսն արտացոլում է Իրանի հայ համայնքի կրոնական և մշակութային ավանդույթների շարունակականությունը։

Ինչպես հաղորդում է ParsToday-ը՝ հղում անելով «Ֆարառու» լրատվական կայքին, արարողությունն անցկացվել է Թեհրանի շուկայի պատմական կառուցվածքի կենտրոնում գտնվող Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում՝ Արա Շահվերդյանի մասնակցությամբ։

Այս եկեղեցին կառուցվել է 1808 թվականին՝ 10 հայ ընտանիքների ջանքերով։ Նրանք Ֆաթհալի շահ Ղաջարի հրամանով Սպահանի Նոր Ջուղայից տեղափոխվել էին Թեհրան՝ ապակեգործությամբ զբաղվելու և արքայական պալատների համար ապակի մատակարարելու նպատակով։

Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին, բացի իր կրոնական նշանակությունից, համարվում է նաև պատմական հուշարձան և Թեհրանում հայերի ավելի քան երկու դար շարունակվող ներկայության մնայուն խորհրդանիշներից մեկը։

 

  • Կիսվել: