հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում

Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում

Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն շրջանում՝ Մարաթուկ լեռան գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին վերանորոգվել է և բացվել զբոսաշրջիկների այցելությունների համար։ Հատկանշական է, որ եկեղեցու անմիջական հարևանությամբ մզկիթ է կառուցվում, որի հանձնարարականը տրվել է նահանգապետի կողմից, գրում է ermenihaber.am-ը:

Բաթմանի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Մեհմեթ Իհսան Ասլանլըն հայտնել է, որ պատմական աղբյուրների համաձայն՝ հայկական հիշյալ եկեղեցին կառուցվել է 4-5-րդ դարերում և ունի կարևոր նշանակություն հայ քրիստոնյաների համար։

Մեհմեթ Իհսանը տեղեկացնում է, որ թեև եկեղեցու պաշտոնական բացումը դեռ չի կայացել, բայց արդեն բամզաթիվ զբոսաշրջային խմբեր Հայաստանից այցելում են այդ եկեղեցի։

  • Կիսվել: