երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի շարժական կլինիկաներում Հեպատիտների դեմ պայքարի օրվա շրջանակում հետազոտվել է 423 անձ

Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի շարժական կլինիկաներում Հեպատիտների դեմ պայքարի օրվա շրջանակում հետազոտվել է 423 անձ

ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ամփոփում է Հեպատիտների դեմ պայքարի օրվա շրջանակում հայտարարած հանրային միջոցառումների շարքը։

 

Եռօրյա այցերի ընթացքում Երևանում և 5 մարզում ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտվելու հնարավարություն է ստացել ընդհանուր առմամբ 423 անձ, որոնցից՝

104-ը՝ Երևանում.

75-ը՝ Վանաձորում.

70-ը՝ Արտաշատում.

64-ը՝ Գավառում.

56-ը՝ Աբովյանում.

54-ը՝ Գյումրիում։

Հետազոտված անձինք նաև նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն են ստացել։

 

ԻՀԱԿ հանրային միջոցառումների նպատակը ոչ միայն դեպքերի հայտնաբերումն է, այլև քաղաքացիների իրազեկումը՝ հիշեցնելու համար, որ հիվանդություններն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, իսկ հետազատություններն անհրաժեշտ են հիվանդությունները վաղ հայտնաբերելու և արդյունավետ բուժման համար։

Հանրային միջոցառումներն անցկացվել են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Հիշեցում՝ ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար անցկացվում են անվճար հետազոտություններ, որոնց մասին նախապես տեղեկանալու համար կարող եք հետևել ԻՀԱԿ-ի ֆեյսբուքյան էջին։ 

  • Կիսվել: