Իմ հեռախոսը որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի. Հրաչյա Հակոբյան
Իմ հեռախոսը որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Հարցին՝ արտառոց բան ասելով՝ պատգամավորը ի՞նչ նկատի ունի, նա նկատեց․ «Երբ դուք հարց եք տալիս, դուք ի՞նչ նկատի ունեք»։
Վերջինս շեշտեց, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսը ստուգվել է քրեական գործի շրջանակներում օրինական պահանջով։
Դիտարկմանը, թե դա նախադեպ կարող է լինել, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ մյուսների հեռախոսներն էլ ստուգվեն, Հակոբյանը արձագանքեց․ «Այդ գործը մինչև մանդատը դնելու խոսակցությունն էր սկսվել, դա կապ չունի քաղաքական նպատակահարմարության հետ»։