Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հրանտ Այվազյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին. Սիմոնյան
Ցավով տեղեկացա ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Այվազյանի մահվան մասին, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու 7-րդ գումարման Ազգային ժողովում, Telegram-ում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում պարոն Այվազյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,- գրել է Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Այվազյանը: