երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով 129 մարդ անհետ կորել է

Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով 129 մարդ անհետ կորել է

Ինդոնեզիայի հարյուրավոր փրկարարներ, այդ թվում՝ առափնյա պահպանության և ռազմածովային ուժերի աշխատակիցները, այսօր շարունակում են Ճավա ծովում հանգստյան օրերին կործանված ուղևորատար նավի ուղևորների որոնումը, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ վերջին տեղեկություններով՝ դեռևս անհետ կորած է համարվում 129 մարդ, հաստատվել է վեց մարդու մահը։

Փրկարարական ծառայության տվյալներով՝ 243 մարդ տեղափոխող Virgo Transport 8 նավը վթարի է ենթարկվել սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան՝ վատ եղանակային պայմանների պատճառով։ 108 ուղևորի հաջողվել է փրկել:

  • Կիսվել: