Միացի՛ր ծառատունկին՝ որպես կամավոր. Երևանի քաղաքապետարան
Միացի՛ր նոյեմբերի 6-ին կայանալիք ծառատունկին՝ որպես կամավոր, հորդորում են Երևանի քաղաքապետարանից:
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված այգու վերակառուցման աշխատանքների շրջանակում միասին կտնկենք շուրջ 400 ծառ, ավելի քան 1000 թուփ և 2000 վարդ։
Մասնակցելու համար ներբեռնի՛ր «Ակտիվ քաղաքացի» հավելվածը և գրանցվի՛ր որպես կամավոր։ Հավելվածում կարող ես ծանոթանալ մասնակցության պայմաններին և կամավորների պարտականություններին։
Միացի՛ր մեզ և դարձի՛ր այս կարևոր նախաձեռնության մասնակիցը»,-ասված է հաղորդագրության մեջ:




