չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը քննարկել են խաղաղության օրակարգը

Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը քննարկել են խաղաղության օրակարգը

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ 
 
ԱԽ գրասենյակից հայտնում են՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը շարունակել են խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները։ 
 

Իր հերթին Հաջիևը սոցցանցի իր էջում անդրադարձել է հանդիպմանը՝ նշելով, որ Հայաստանի ԱԽՔ Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է խաղաղության օրակարգը։

«Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները շարունակվել են Ալեն Սիմոնյանի հետ»,-գրել է նա։

 

  • Կիսվել: