երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Իջևանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպք (տեսանյութ)

Իջևանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպք (տեսանյութ)

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություն են իրացրել նոյեմբերի 13-ին և Ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով Խաշթառակ գյուղի մոտից, Աղստև գետի ափից, բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 30 և 29 տարեկան երկու տղամարդու, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մեքենայի զննությամբ հայտնաբերվել են ձկնորսի ռետինե համազգեստ, ձուկ որսալու էլեկտրական ագրեգատ և ավելի քան չորս կիլոգրամ ձուկ: 29-ամյա վարորդը հայտնել է, որ ձուկն ինքն է որսացել Աղստև գետից` իր պատրաստած էլեկտրական ագրեգատով:

«Հայտնաբերվածն ի պահ է հանձնվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքի աշխատակիցներին»,- հայտնում է աղբյուրը՝ հավելելով, որ նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: