ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հյուսիս-հարավի ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ ճանապարհահատվածը

Հյուսիս-հարավի ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ ճանապարհահատվածը

Ծրագիր 4-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Սիսիան-Քաջարան շուրջ 60կմ ընդհանուր երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքները, որոնց պետք է նախորդի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (այսուհետև՝ ՀՕՏԾ) պատրաստման գործընթացը:
 
ՀՕՏԾ պատրաստման ընթացքում իրականացվելու է ազդակիր սեփականությունների մանրամասն չափագրման ուսումնասիրություն (ասյուհետև՝ ՄՉՀ) և գնահատում: Ծրագրի նախագծի ներքո նշված ազդեցություններն ամբողջական և լիարժեք ուսումնասիրելուց և գնահատելուց հետո մշակվելու է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր:
 
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Սյունիքի մարզի ազդակիր համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին, որոնց ընթացքում տեղեկություններ կտրամադրվեն ՀՕՏԾ պատրաստման նպատակով իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ազդեցության ենթակա անձանց փոխհատուցման իրավունքների և սկզբունքների, ՀՕՏԾ իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև՝ բողոքների լուծման մեխանիզմների վերաբերյալ։
 
Ներկայացված է նաև հանրային լսումների ժամանակացույցը.
 
Շենաթաղ` 22.08.2022, ժամը 11:00, համայնքապետարանի դահլիճ
Լոր՝ 22.08.2022, ժամը 13:00, համայնքապետարանի դահլիճ
Գետաթաղ՝ 22.08.2022, ժամը 15:00, համայնքապետարանի դահլիճ
Դարբաս՝ 22.08.2022, ժամը 17:00, համայնքապետարանի դահլիճ
Գեղի և Գեղավանք՝ 23.08.2022, ժամը 10:00, համայնքապետարանի դահլիճ
Լեռնաձոր-Կավճուտ՝ 23.08.2022, ժամը 12:00, համայնքապետարանի դահլիճ
Լեռնաձոր-Ձագիկավան՝ 23.08.2022, ժամը 14:30, համայնքապետարանի դահլիճ
 

  • Կիսվել: