երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել ախուրյանցի առաջին նորակոչիկները

Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել ախուրյանցի առաջին նորակոչիկները

Հայաստանի զինված ուժերում մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը, հայտնում են համայնքապետարանից:

Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել ախուրյանցի առաջին նորակոչիկները:

Ախուրյանի տարածքային զինկոմիսարիատում նորակոչիկներին բարի ճանապարհ և անփորձանք ծառայություն են մաղթել Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի տեղակալ Կարեն Ներսիսյանը, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, նորակոչիկների ծնողները, հարազատները:

«Սիրելի՛ նորակոչիկներ, մաղթում ենք, որ այս 2 տարիները դառնան ինքնաճանաչման, հայրենաճանաչման և ավելի տոկուն ու կայացած քաղաքացի դառնալու ժամանակահատված: Ծառայե՛ք պատաճանաչորեն և վերադարձեք ձեր օջախները փառքով… Բարով գնաք, բարով վերադառնաք»,-նշել է համայնքի ղեկավարը:

  • Կիսվել: