երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ռեալը հրաժարվել է նոր հարձակվող ձեռք բերելուց․ հայտնի է պատճառը

Ռեալը հրաժարվել է նոր հարձակվող ձեռք բերելուց․ հայտնի է պատճառը

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերելուց։ Հաղորդում է Diario AS-ը՝ նշելով, որ ակումբը քննարկել է «նոր Խոսելու» ձեռք բերելու տարբերակը՝ արդյունավետ պահեստային հարձակվող, որը չի պահանջում մշտական տեղ մեկնարկային կազմում, գրում է armsport.am-ը:

«Սերուցքայինների» ղեկավարությունը որոշել է, որ 21-ամյա Գոնսալո Գարսիան հաջողությամբ կարող է կատարել այդ դերը, ուստի նոր հարձակվող ձեռք բերելու կարիք չկա։ Գարսիան մադրիդյան գրանդի կազմում ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունում 3 խաղում խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Անցյալ մրցաշրջանում Գարսիան հիմնականում խաղացել է «Ռեալ Մադրիդի» պահեստային թիմում՝ «Կաստիլյայում», որտեղ գրանցել է տպավորիչ արդյունքներ։

 

  • Կիսվել: