«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ խաղային կարիերան ավարտելուց հետո չի ծրագրում մարզիչ դառնալ, գրում է armsport.am-ը:
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ խաղային կարիերան ավարտելուց հետո չի ծրագրում մարզիչ դառնալ, գրում է armsport.am-ը:
«Ես սովորական մտածողությամբ մարդ չեմ: Ես ուրիշներից լավը չեմ, պարզապես այլ կերպ եմ մտածում: Անկեղծորեն, մարզչական կարիերան ինձ համար չէ: Առնվազն առաջիկա 5, 10 կամ նույնիսկ 20 տարիների ընթացքում չեմ տեսնում ինձ մարզչի դերում: Թեև կյանքում ամեն ինչ կարող է փոխվել», — ասել է Ռոնալդուն ակումբի YouTube ալիքին տված հարցազրույցում:
Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում հանդես է գալիս 2023 թվականի հունվարից: Վերջերս 40-ամյա հարձակվողը երկարաձգել է պայմանագիրը սաուդական ակումբի հետ մինչև 2027 թվականը:
Իր կարիերայի ընթացքում պորտուգալացին խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», «Յուվենտուսում», «Ռեալ Մադրիդում» և «Սպորտինգում»: Ռոնալդուն հնգակի Չեմպիոնների լիգայի հաղթող է և «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր: