Ուիթքոֆը շարունակում է Իրանի հետ քննարկումները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերաբերյալ. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը շարունակում է Իրանի հետ քննարկումները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Նա, մասնավորապես, ասել է. «Մեր հատուկ դեսպանորդ Սթիվենը կապի մեջ է իրանցիների հետ՝ թե՛ անմիջականորեն, թե՛ միջնորդների միջոցով։ Այս կապը շարունակվում է։ Նախագահը (ԱՄՆ Դոնալդ Թրամփը) չի կապնվելլ Իրանի հետ»: