Հուսով եմ՝ կունենանք հանրային տրանսպորտի համար շատ ավելի շատ առանձնացված գծեր. Ավինյան
Այո, մենք գիտենք հանրային տրանսպորտից բողոքների մասին. այս տարի 30 ավտոբուս արդեն եկել է, եւս 170 ավտոբուսի տենդերը կայացել է: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Շուտով կկնքենք պայմանագիր հաղթող ընկերության հետ, եւ, ամենայն հավանականությամբ, ամռան վերջին կունենանք եւս 170 նոր ավոտբուսներ: Հուսով եմ՝ այդ ժամանակ մենք կունենանք հանրային տրանսպորտի համար շատ ավելի շատ առանձնացված գծեր՛՛,-նշեց նա: