շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խոշոր հրդեհ` Երևանում․ կաշվի գործարանում 3 ժամից ավելի է՝ հրշեջները պայքարում են կրակի դեմ

Խոշոր հրդեհ` Երևանում․ կաշվի գործարանում 3 ժամից ավելի է՝ հրշեջները պայքարում են կրակի դեմ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կաշեգործների փողոցի նախկին կաշվի գործարանում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի օպերատիվ խումբը։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են այդ ընկերության աշխատակիցները։

Այս պահին հրշեջներին հաջողվել է կրակի տարածումը կանխել, սակայն աշխատանքները որոշ ժամանակ կշարունակվեն։

  • Կիսվել: