հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հրդեհ Ենոքավան գյուղում․ այրվել է անասնագոմը

Հրդեհ Ենոքավան գյուղում․ այրվել է անասնագոմը

Փետրվարի 2-ին, ժամը 07:20-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ 09:12-ին: Այրվել է անասնագոմը (210 քմ):

  • Կիսվել: