շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում բախվել են Opel-ն ու Ford-ը, կան վիրավորներ, ճանապարհը երկկողմանի փակվել է

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում բախվել են Opel-ն ու Ford-ը, կան վիրավորներ, ճանապարհը երկկողմանի փակվել է

Մայիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչը՝ 39-ամյա Կարեն Հայրապետյանի վարած Ford մակնիշի և Մեծամոր քաղաքի բնակիչը՝ 35-ամյա Ալեքսանդր Բագիրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը՝ Մեծամորի բնակիչ, 40-ամյա Արսեն Բագիրյանն ու վարորդներից Կ. Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի թաստով նյութեր են նախապատրաստվում։  

  • Կիսվել: