շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ–ում․ «Հրապարակ»

Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ–ում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրը՝ Տիգրան Վարդապետյանը, որը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր եւ իր դիմումի համաձայն նախորդ ամիս ազատվեց պաշտոնից, աշխատանքի է տեղավորվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում։ Այն ՀԷՑ-ում, որը պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին եւ որն այժմ Նիկոլ Փաշինյանը որոշել է պետականացնել: Մեզ ասել էին, որ նա մասնավոր ոլորտում աշխատանքի անցնելու առաջարկ է ստացել: Պարզվում է՝ Աննա Վարդապետյանի եղբայրը նշանակվել է ՀԷՑ-ի տնօրեն Նարեկ Կարապետյանի` Սամվել Կարապետյանի եղբորորդու խորհրդական։

Նախօրեին ՀԷՑ-ը հայտարարեց, որ իր լիակատար աջակցությունն է հայտնում ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին։ Հետաքրքիր է` այս հայտարարությանը գլխավոր դատախազի եղբայրը միացե՞լ է, ինչպե՞ս է անձամբ վերաբերվում այն ապօրինի մեղադրանքին, որի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է իր քրոջ ղեկավարած կառույցը եւ դատարանում էլ պաշտպանելով առաջադրված մեղադրանքը՝ միջնորդում է, որ կալանք կիրառեն։ Մենք կապվեցինք Տիգրան Վարդապետյանի հետ, նա լսեց մեր հարցերը եւ ասաց՝ ես խորհրդակցության եմ, ավելի ուշ կկապվեմ, եւ դարձավ անհասանելի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: