ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Opel-ը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. կան վիրավորներ

Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Opel-ը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. կան վիրավորներ

Մարտի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմանում Երևանի բնակիչ 33-ամյա Արման Եղիազարյանն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ ավտոճանապարհի «Վեսթ Թաուն» թաղամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանենքերում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին և կողաշրջվել ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ա. Եղիազարյան ու նրա ուղևորներ Երևանի բնակիչ 37-ամյա Մարզպետ Եղիազարյանն ու Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Արտակ Եղիազարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնության բժիշկներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

  • Կիսվել: