երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տավուշում բախվել են Mercedes-ն ու Volkswagen միկրոավտոբուսը, կա 8 վիրավոր

Տավուշում բախվել են Mercedes-ն ու Volkswagen միկրոավտոբուսը, կա 8 վիրավոր

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան Մ16 ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, Ծաղկավան գյուղի վարչական տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նելլի Մ․-ի վարած Mercedes  մակնիշի ավտոմեքենան և 58-ամյա Կամո Օ.-ի վարած Volkswagen մակնիշի միկրոավտոբուսը։ 

8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: