երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակում Mitsubishi Airtrek-ը բախվել է արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կան վիրավորներ

Շիրակում Mitsubishi Airtrek-ը բախվել է արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կան վիրավորներ

Հունվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։30-ի սահմանում Mitsubishi Airtrek մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 103 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և, գլխիվար շրջվելով, հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը։

Աղբյուրը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրու» ԲԿ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենայում եղել են 3 մարդ, սակայն հիվանդանոց են դիմել 2-ը։ 

  • Կիսվել: