Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեկավ Հայաստան, Պապոյանն է գնում ՊԵԿ նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան է գործուղում էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին։
Պաշտոնյաները Թբիլիսի կմեկնեն հունիսի 23–ին՝ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է` սահմանին խնդիրներ են առաջանում` կապված հայկական կոնյակի տարանցման հետ։ Բեռնատարները երբեմն շաբաթներով են սպասում, որ վրացական կողմը թույլ տա հատել վրաց–ռուսական սահմանը։