շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքում կայանած ավտոմեքենայում․ կան տուժածներ

Հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքում կայանած ավտոմեքենայում․ կան տուժածներ

Հունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ 01։40-ին: Այրվել է ավտոմեքենան:

  • Կիսվել: