երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը 678 ավանդատու փոխհատուցում է ստացել

Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը 678 ավանդատու փոխհատուցում է ստացել

2022 թվականի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը, նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու իրենց իրավունքն իրացրել են 678 ավանդատու, փոխհատուցված գումարի չափը կազմել է 135.802.470 ՀՀ դրամ։

 

«Տեղեկացվում է, որ համաձայն ՀՀ կառավարության 23․04․2014թ․ թիվ 460-Ն որոշման հավելված 1-ի, 15-րդ կետի դրույթների՝ կազմակերպությունը ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշում է դիմումի օրվա դրությամբ՝ սույն որոշմամբ հաստատված առաջնահերթությունների»,- ասված է Միասնական սոցիալական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: