Հիմա այդպիսին է նոր կարգը, վարչապետի նկարն իմ աշխատասենյակում էլ է կախված․ Ռուստամ Բադասյան
Իմ աշխատասենյակում կախված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը, այդպիսին է նոր կարգը։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա նշեց, որ օրենսդրական առումով դա որեւէ կերպ չի կարգավորում։ «Այդպես ընդունված է, եւ այդ կարգը, որն ընդունվել է կառավարությունում, պահպանվում է»,-նշեց պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ՊԵԿ գործառույթներն էապես տարբերվում են ՀՔԾ եւ հակակոռուպցիոն մարմինների գործառույթներից։ «ՊԵԿ Քննչական վարչությունում որեւէ նկար չկա»,-եզրափակեց Բադասյանը։