շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
ՀՀ-ից ապաստան է հայցել 248 օտարերկրացի

ՀՀ-ից ապաստան է հայցել 248 օտարերկրացի

2019 թ. ընթացքում Հայաստանում ապաստան է հայցել 248 օտարերկրացի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումից:

Նշվում է, որ նրանցից 107 հոգին եղել է Իրանի, 37-ը՝ Սիրիայի, 33-ը՝ Կուբայի, 21-ը՝ Իրաքի քաղաքացի:

Ապաստան հայցածներից 116-ին շնորհվել է փախստականի կարգավիճակ, միաժամանակ դադարեցվել է 89 մարդու փախստականի կարգավիճակը: Ապաստան հայցածների մեծամասնությունը մինչև 65 տարեկան անձինք են, գերազանցապես՝ 18-34 տարեկան:

 

  • Կիսվել: