երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ և ԱՀ քաղաքացիները կարող են հանգիստ նշել Ամանորը. Մարուքյան

ՀՀ և ԱՀ քաղաքացիները կարող են հանգիստ նշել Ամանորը. Մարուքյան

Լուսավոր Հայաստանը, տուրք տալով ավանդույթին, այցելել է առաջնագիծ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջոմ գրել է ԼՀ նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով այցելեցինք Հայաստանի և Արցախի մի շարք զորամասեր և սահմանապահ հենակետեր։

Զրուցեցինք զինվորների և սպայական անձնակազմի հետ, ուսումնասիրեցինք առկա հնարավորությունները և հերթական անգամ ամրապնդվեց մեր վստահությունը, որ Հայրենիքի սահմանները անսասան են և Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են հանգիստ նշել Ամանորը։
Կոչ ենք անում անպայման բաժակ բարձրացնել հայ զինվորի համար։

Հ.Գ. Այսօր Ստեփանակերտում կանցկացնենք, իսկ վաղը կշարունակենք մեր նախատոնական նախաձեռնությունը»:

  • Կիսվել: