երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Հարավային Կորեայում դատախազը կրկին դիմել է դատարան՝ երկրի նախկին նախագահին ձերբակալելու համար

Հարավային Կորեայում դատախազը կրկին դիմել է դատարան՝ երկրի նախկին նախագահին ձերբակալելու համար

Հարավային Կորեայում հատուկ դատախազը, որը պատասխանատու է ռազմական դրության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության համար, կրկին դիմել է դատարան՝  հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկին ձերբակալելու օրդեր ստանալու համար:

Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ 

Հունիսի 25-ին Սեուլի Կենտրոնական շրջանային դատարանը մերժել է հատուկ դատախազի հայցը նման օրդեր տալու մասին։ Նա կրկին  դիմել է նույն դատարան՝ խնդրելով ձերբակալել Յուն Սոկ Յիգին լիազորությունների չարաշահման, փաստաթղթերի կեղծման հոդվածով: 

Կասկածները կապված են 2024 թվականի դեկտեմբերի 3-ի ռազմական դրության իրադարձությունների հետ։ Կորեայի նախկին նախագահը որպես մեղադրյալ անցնում է նաև պետական կարգի դեմ ապստամբության քրեական հոդվածով։

 

 

  • Կիսվել: