չորեքշաբթի, հոկտեմբեր 16
16 / 10 / 2024
ՀՀ դեսպանը Հնդկաստանի ԱԳ պետնախարարի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի ժողովուրդների դարավոր պատմական կապերի առկայությունը

ՀՀ դեսպանը Հնդկաստանի ԱԳ պետնախարարի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի ժողովուրդների դարավոր պատմական կապերի առկայությունը

Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն և համերգային երեկո է կազմակերպել Նյու Դելիում, որին որպես գլխավոր հյուր մասնակցել է Հնդկաստանի ԱԳ պետնախարար Կիրտի Վարդհան Սինգհը, հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից։

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն իր խոսքում ընդգծել է յուրաքանչյուր պետության ինքնիշխանության նշանակության և անկախ պետություն ունենալու համար վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կրած փորձությունների մասին, ինչպես նաև անդրադարձել՝ ապագայի երջանկության իրագործմանն ուղղված Հայաստանում հաստատված ներկայիս նպաստող պայմաններին: ՀՀ դեսպանը նաև, բարձր գնահատելով դարեր շարունակ անկախության գերակա արժեքի համար մղվող՝ հնդիկ ժողովրդի պայքարն ու Հնդկաստանի ընթացիկ նշանակալի նվաճումները, նշել է Հայաստանի և Հնդկաստանի ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի և փոխվստահության ամուր հիմքերի վրա խարսխված երկկողմ գործընկերային շփումների, առկա բազմաոլորտ համագործակցության ընդլայնման և խորացմանն ուղղված Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթության մասին:

Հնդկաստանի ԱԳ պետնախարարն իր հերթին նշել է երկու երկրների բարեկամության խորը պատմական կապերի և ժողովրդավարության արժեքների երկուստեք հավատարմության, ինչպես նաև համատեղ ջանքերով երկկողմ արժեքավոր և շարունակական գործընկերությունն ամրապնդելուն ուղղված իրականացվող քայլերի մասին: Ընդգծվել է նաև Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում ունեցած բարձր տպավորությունները:

Բավականաչափ երկարաժամկետ կտրվածքով, վերջին մի քանի տարիների համար աննախադեպ համարվող ընդունելությանը, դեսպանության կազմակերպմամբ Հնդկաստանում գտնվող Լոնդոնի «Քլինգեն» կամերային համույթի կատարմամբ, գեղարվեստական ​​ղեկավար, դիրիժոր, տենոր, դաշնակահար, մաեստրո Սիփան Օլահի գլխավորությամբ, երեկոյի ընթացքում հրավիրյալների ուշադրությանն են արժանացել ինչպես Ազնավուրի, այնպես էլ Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլ անվանի հայ կոմպոզիտորների երաժշտական կատարումները։

  • Կիսվել: