Հայաստանում ծառերի ավելացումը կօգնի դիմակայել կլիմայի փոփոխությանը
Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ, հայտնում են ՇՄՆ-ից:
Այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Ծրագրի նպատակն է 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, նպաստել կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը և ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին, մասնավոր հատվածին ու պետական մարմիններին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում:
Կանաչ կլիմայի հիմնադրամի ութնամյա ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է, կխարսխվի Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Բոլցանո ինքնավար նահանգի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՊԳԿ-ի տրամադրած ֆինանսավորման և տեխնիկական հմտությունների վրա։

«Կանաչ կլիմայի հիմնադրամի «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը մեծապես կնպաստի անտառների՝ կլիմայի փոփոխության մեղմման վիթխարի կարողությունների ամրապնդման ռազմավարության իրագործմանը, որը կյանքի կկոչվի գլխավորապես անտառների դեգրադացման կրճատման, նոր անտառներ տնկելու և գոյություն ունեցող անտառների կառավարման օգնությամբ», - ասաց Մազմանյանը:

«Ծրագիրը կարևորագույն հենանիշ է ինչպես Փարիզյան համաձայնագրի ներքո՝ Ազգային մակարդակով սահմանված գործողությունների կյանքի կոչման, այնպես էլ աղքատության հիմնախնդրի լուծման և կենսակայուն էներգիայի սպառման համար», - նշեց Ռ. Յելեն։


Կանաչ կլիմայի հիմնադրամի ներդրումների արդյունքում ակնկալվում է, որ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման շնորհիվ 20 տարվա ընթացքում շուրջ 20 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդ մթնոլորտ չի արտանետվի։
«ՀՀ կառավարությունը բնապահպանական խնդիրները և, մասնավորապես, անտառների կայուն կառավարումը ազգային և պետական գերակա ոլորտների շարքն է դասում, քանի որ կայուն կառավարման պարագայում անտառներն անփոխարինելի դեր ունեն կլիմայի փոփոխության մեղմման և կենսաբազմազանության պահպանման գործում», - հավելեց Ա. Մազմանյանը։





