Հայաստանում կարգելվի սնդիկ պարունակող սարքերի` այդ թվում սնդիկով ջերմաչափերի վաճառքը
Հայաստանում կարգելվի սնդիկ պարունակող սարքերի` այդ թվում սնդիկով ջերմաչափերի վաճառքը: ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը:
Արգելվող ապրանքների ցանկում են լյումինեսցենտային լամպերը (որոնք Հայաստանում վաղուց արդեն չեն օգտագործվում), բարոմետրերը, մանոմետրերը։
Երեկ Ազգային ժողովի առաջին ընթերցմանը ներկայացրեց «Սնդիկի մասին» օրենքի նախագիծը։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշեց, որ նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի եւ սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից:
Այսպիսով, հին ջերմաչափերը բնակչությունից չեն հավաքվի, սակայն դեղատներում կդադարեն վաճառել դրանք։