շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245264 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1577162 վերջին մեկ օրում` 4307 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9617 պացիենտ. Մեկ օրում նվազել է 220-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 229559 անձ` վերջին մեկ օրում 446 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4924 է:

 

  • Կիսվել: