հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիայի հույսը Պուտին-Էրդողան հանդիպումն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիայի հույսը Պուտին-Էրդողան հանդիպումն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Թուրքիան հարեւան երկրում իր զավթողական վերջին գործողություններն անվանել է «Գարնան վահան», թերեւս, նպատակ ունենալով «գարնան գալն» արգելակել Իդլիբում ու այդ երկրում: Սակայն խոշոր հաշվով դա պատերազմ է հանուն հայրենիքի, ընդդեմ զավթիչների, ուստի որքան էլ հզոր լինի թշնամին, տանուլ է տալու: Թուրքիան տարբեր պատրվակներով ձգտում է արդարացնել անկախ երկրի տարածքում ռազմական գործողությունների ծավալումը, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ Անկարան նեոօսմանական նպատակներ է հետապնդում, Միջին Արեւելքում առաջին խոսքն ասելու նկրտումներ ունի, ինչին հասնելու համար խտրականություն չի դնում միջոցների միջեւ..

Ստեղծված իրավիճակում, թեեւ, ռուս-թուրքական փոխհարաբերություններում լարվածությունը նկատելի է, այսուհանդերձ, Մոսկվայում այսօր տեղի է ունենալու Պուտին-Էրդողան հանդիպումը: Սիրիայի հիմնահարցում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գիր Պեդերսենը հույս է հայտնել, որ մոսկովյան հանդիպումը կթուլացնի լարվածությունն Իդլիբում, սակայն պարզ չէ, թե Մոսկվան որքան է նահանջելու Սիրիայի շահերից՝ ի նպաստ թուրք-ռուսական բարեկամական փոխհարաբերությունների: Մանավանդ ակնհայտ է, որ Արեւմուտքը չի ցանկանում Ռուսաստանի հետ առճակատվել Սիրիայում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: