Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոյինը՝ աճել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 9-ին, կազմել է 367.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.32 դրամ (աճել է 0.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.82 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 364–365.5 դրամով, վաճառվում է 367-370 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-417.5 դրամով, վաճառվում է 420–426 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.60–4.21 դրամով, վաճառվում է 4.48–4.87 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 364 դրամով, վաճառվում՝ 367 դրամով:
Եվրոն գնվում է 416 դրամով, վաճառվում է 420 դրամով:
Ռուբլին գնվում է 4.27 դրամով, վաճառվում է 4.50 դրամով:


