հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իրաքում Խամենեիի հետ հրաժեշտի արարողություններին մասնակցել է ավելի քան 10 մլն մարդ

Իրաքում Խամենեիի հետ հրաժեշտի արարողություններին մասնակցել է ավելի քան 10 մլն մարդ

Ավելի քան 10 մլն ուխտավոր է մասնակցել Իրանի մահացած գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ հրաժեշտի արարողություններին, որոնք անցյալ օրը տեղի են ունեցել Իրաքում։ Նման տվյալներ է ներկայացրել սգո միջոցառումների կազմակերպման բարձրագույն կոմիտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախնական վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ իրաքյան Նաջաֆ և Քերբելա քաղաքներում սգո երթերի և կրոնական ծեսերի ժամանակ մասնակցել է ավելի քան 10 մլն սգացող»,- ասվում է կոմիտեի հատուկ հայտարարության մեջ, որը մեջբերել է INA գործակալությունը։

Բարձրագույն կոմիտեն խորին երախտագիտություն և շնորհակալություն է հայտնել բոլոր պաշտոնական հաստատություններին, սրբավայրերին, անվտանգության ուժերին և զինված ուժերին, այդ թվում՝ շիա աշխարհազորայիններին («Ալ-Հաշդ աշ-Շաաբի»), հազարավոր կամավորներին և Իրաքի ողջ ժողովրդին՝ Իրաքի տարածքում սգո միջոցառումների հաջող անցկացմանն աջակցելու և օգնություն ցուցաբերելու համար։

  • Կիսվել: