Հաստատվել են hեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները
Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից թերլցումները կանխելու նպատակով Կառավարությունը հաստատել է hեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը:
Նախատեսված պահանջների կիրառման համար առևտրի կետերը պետք է ապահովված լինեն հեղուկ վառելիքի տարբեր տեսակների համար 5 լ անվանական տարողություն ունեցող առնվազն 1 չափանոթով և սպառողի պահանջով վառելիքի վաճառքն իրականացնեն այդ չափանոթի միջոցով։
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 180-րդ օրը: