ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ակկույու» ԱԷԿ ատոմային վառելիքի մատակարարումը կիրականացվի ապրիլի 27-ին, և այն պաշտոնապես կներառվի միջուկային օբյեկտների ցանկում. Էրդողան

«Ակկույու» ԱԷԿ ատոմային վառելիքի մատակարարումը կիրականացվի ապրիլի 27-ին, և այն պաշտոնապես կներառվի միջուկային օբյեկտների ցանկում. Էրդողան

«Ակկույու» ԱԷԿ ատոմային վառելիքի մատակարարումը կիրականացվի ապրիլի 27-ին, և այն պաշտոնապես կներառվի միջուկային օբյեկտների ցանկում: Այս մասին իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Anadolu-ն։

Նշվում է, որ Ռուսաստանի մասնակցությամբ կառուցված ԱԷԿ-ը Թուրքիայի առաջին ատոմակայանն է։ Նախատեսվում է, որ բոլոր չորս էներգաբլոկների գործարկումից հետո, որոնք հագեցած կլինեն ռուսական առաջադեմ ВВЭР-1200 ռեակտորներով, կայանը տարեկան կարտադրի ժամում մոտ 35 միլիարդ կիլովատտ և կհոգա Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների մինչև 10%-ը։

Նշենք, որ «Ակկույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2018 թվականի ապրիլին, երկրորդը՝ 2020 թվականի ապրիլին, երրորդը՝ 2021-ի մարտին, չորրորդը՝ 2022-ի հուլիսին:

  • Կիսվել: