երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Քննարկվել են սահմանային կառավարման ընթացակարգերի, ենթակառուցվածքների և գործառնական կարողությունների գնահատմանն առնչվող հարցեր

Քննարկվել են սահմանային կառավարման ընթացակարգերի, ենթակառուցվածքների և գործառնական կարողությունների գնահատմանն առնչվող հարցեր

Պետական եկամուտների կոմիտեն հյուրընկալել է սահմանային կառավարման կարողությունների գնահատման առաքելության միջազգային փորձագետներին։ Առաքելությունն իրականացվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրի շրջանակում։

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային կառավարման ընթացակարգերի, ենթակառուցվածքների և գործառնական կարողությունների գնահատմանն առնչվող հարցեր։

  • Կիսվել: