չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Մարտի 1-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է, ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Մարտի 1-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է, ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Մարտի 1-ի գործը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ուշադրության կենտրոնում է:  

 Նահապետյանն այս մասին վստահեցրեց  ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ գործի բացահայտման հետ կապված հարցին: 

«Մարտի 1-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է: Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել, և այս պահին ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են կատարվում այդ գործով»,–ասաց Նահապետյանը: 

Նա նշեց՝ կարող է երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի և անաչառ քննություն, սակայն որևէ վարույթով խոստում և հավաստիացում չի պատրաստվում տալ ԱԺ ամբիոնից: 

Կոմիտեի նախագահը վստահեցրեց՝ երբ լինեն համապատասխան արդյունքներ, հանրությունը կտեղեկացվի: 

 

  • Կիսվել: