երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան

Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան

Մահացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան՝ լեգենդար ռեժիսոր Լեոնիդ Գայդայի այրին։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, ՌԴ կինեմատոգրաֆիստների միության անդամ Նինա Գրեբեշկովան 94 տարեկան էր, գրում է bfm.ru-ն:

Գրեբեշկովան ճանաչում է ձեռք բերել Գայդայի՝ խորհրդային կինոյի դասականներ դարձած կատակերգություններում խաղացած դերերով: «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» ֆիլմում նա մարմնավորել է հոգեբուժարանի բժշկուհու դերը, «Ադամանդե ձեռքը» ֆիլմում` Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովի կնոջը, «12 աթոռ» ֆիլմում` Մուսիկիը (Թամար թագուհի), «Չի կարող պատահել» ֆիլմում` Աննա Գորբուշկինայիը, «Սպորտլոտո-82» ֆիլմում` Կլավա մորաքրոջը։

  • Կիսվել: