չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարին

Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարին

Մայիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշին։ Հանդիպմանն Ալիևը կարևորել է այն հանգամանքը, որ Օքայ Մեմիշը՝ որպես Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար առաջին այցը կատարել է Ադրբեջան։

Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում եղբայրական և դաշնակցային կապերի խորացման կապակցությամբ։ Ընդգծվել է, որ երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման գործում մեծ ներդրում ունեն Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկեղծ հարաբերությունները։

  • Կիսվել: