երկուշաբթի, հունիս 10
10 / 6 / 2024
Հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգում. ընթանում է հայտերի ընդունումը

Հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգում. ընթանում է հայտերի ընդունումը

Արդարադատության նախարարությունը մեկնարկում է հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման աշխատանքները:

Հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման համար կարող է դիմել ՀՀ գործունակ՝ 25 տարին լրացած քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն և նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի մայիսի 20-ն է։ Հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման առաջին` գրավոր փուլը, անցկացվելու է 2024 թվականի մայիսի 29-ին, Արադարադատության ակադեմիայում (հասցե՝ Փիրումյանների փող., 9 շենք):

  • Կիսվել: